Լավրովը ԵՄ առաջնորդներին անվանել է «անդաստիար...

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եվրոպացի առաջնորդներին անվանել է «անդաստիարակ», քանի որ ըստ արտգործնախարարի՝ նրանք փորձում են Հնդկաստանին և Չինաստանին թելադրել՝ համագործակցե՞լ Ռուսաստանի հետ, թե՞ ոչ։

«Մենք հարգում ենք ցանկացած երկրի իրավունքը՝ ընտրելու իր արտաքին գործընկերներին։ Սա լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրության պահանջին՝ հարգելու պետությունների ինքնիշխան հավասարությունը։ Նրանք՝ այսպես կոչված Եվրոպական Միության ներկայիս առաջնորդները, հրապարակավ հայտարարում են, թե ինչու են Չինաստանը և  Հնդկաստանը համագործակցում Ռուսաստանի հետ։ Բայց սա անքաղաքավարություն է, նրանք անդաստիարակ մարդիկ են»,- ասել է Լավրովը Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։