Լավրովն ու Ուշակովը Պուտինի հանձնարարությամբ...

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ մեկնել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ՝ բանակցություններ վարելու ԱՄՆ ներկայացուցիչների: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումն Էր Ռիադում հիմնականում նվիրված կլինի երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնմանը:

Պեսկովը հավելել է, որ Սաուդյան Արաբիան ընտրվել է որպես բանակցությունների վայր, քանի որ այն հարմար է և՛ ռուսական, և՛ ամերիկյան կողմերին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն արդեն ժամանել է Սաուդյան Արաբիա: Ենթադրվում է, որ պետքարտուղարը կգլխավորի ԱՄՆ բանակցային թիմը: