Այսօր հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանի միջև։
Նշվում է, որ զրուցակիցները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։
Տեղեկությունը հայտնում են թուրքական հեռուստաալիքները` հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
«Ֆիդանն ընդգծել է խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։



