Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսով քննարկել է հացահատիկի գործարքը` «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։
«Այսօր ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հանդիպման ընթացքում քննարկվել են Ստամբուլի հացահատիկի համաձայնագիրը և երկկողմ հարաբերությունները»,- հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։



