
Հպանցիկ հասցրեցի ծանոթանալ սիրելի գործընկեր Սերգեյ Լավրովի մեկնաբանությանը, ուզում եմ ասել, որ պարոն Լավրովի տեղեկությունը ճիշտ և ամբողջական չէ: Այս մասին ԵՄ բարձ ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
«Եթե չեմ սխալվում պարոն Լավրովն օգտագործել էր «իշխանությունների պայքար եկեղեցու դեմ ձևակերպումը»: Կրկին, պարոն Լավրովի տեղեկությունները չեն համախպատասխանում իրականությանը, Հայաստանում չկա «իշխանությունների պայքար եկեղեցու դեմ»: Այն ինչ նկատի ունի պարոն Լավրովը, հավանաբար, վերաբերվում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից քաղաքական գործընթացներին խառնվելուն, մասնակցելուն:
Համաձայն մեր իրավապահ մարմինների՝ ոչ իրավական ձևով է եղել ցանկությունը մասնակցելու քաղաքական գործընթացներին այն է՝ ապօրինի հեղաշրջման փորձերին մասնակցելը կամ նախաձեռնելը: Կրկին ուզում եմ ընդգծել՝ սա իրավական պրոցես է և ՀՀ ներքին գործն է, և պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ ներքին գործերին, ներքին քաղաքականությանը:
Կուզեի օգտվել առիթից և կոչ անել պարոն Լավրովի ռուսական խորհրդարանական գործընկերներին, մեդիագործընկերներին, ես կարծում եմ՝ ՌԴ պաշտոնյաները և մեդիափորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն ՀՀ ինքնիշխանությանը և այլևս երբեք իրենց թույլ չտան խանռվել մեր ներիքն գործերին»,- ասաց ԱԳ նախարարը: