Ռուսաստանը շահագրգռված է Մոսկվայի դաշնակից Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ելնելով նրանից, որ վերջին տարիներին մեր շփումները բարձրագույն՝ քաղաքական և խորհրդարանական մակարդակներում, զարգացել են կայուն ու բավականին ինտենսիվ կերպով։ Մենք շահագրգռված ենք դրանում։ Հայաստանը մեր դաշնակիցն է և ռազմավարական գործընկերը։ Տեսնում ենք, թե որքան բարդ է դասավորվում իրավիճակը Հարավային Կովկասում», - ասել է Լավրովը Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը։
«Մեր փոխվարչապետները պարբերաբար կապի մեջ են այն որոշումների շրջանակում, որոնք ընդունվել են առաջնորդների պայմանավորվածությունների հիման վրա՝ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում», - ասել է Լավրովը։



