Ես չգիտեմ մի երկիր, որի հետ հարաբերությունները պարզ կլինեն: Այս մասին հունվարի 21-ին Մոսկվայում ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավովը։
Ըստ նրա՝ որքան մոտ են երկրներն ու ժողովուրդները, այնքան փոխազդեցությունները հարուստ են, որքան շատ են իրադարձությունները, այնքան շատ են գործնական խնդիրները։ «Կան նաև քաղաքական բնույթի հարցեր, որոնք, ինձ թվում է, միտումնավոր սրվել են մեր հարաբերություններում որոշ շրջանակների կողմից»,- նշել է Լավրովը՝ հավելելով, որ նույն բանի մասին խոսել են երկու երկրների ղեկավարները։
Նախարարը նշել է, որ իր հայ գործընկերոջ հետ պայմանավորվել է այսուհետ բաց և ազնիվ խոսել միմյանց հետ հուզող բոլոր հարցերի մասին և փորձել միջոցներ ձեռնարկել, որպեսզի լրատվամիջոցների տարածքը չօգտագործվի չարակամ երկրների կողմից՝ նորմալ աշխատանքային հարաբերությունները բարդի վերածելու համար: