Լատվիայի Ազգային զինված ուժերը մարտական պատրաստության են բերել ՆԱՏՕ-ի բալթյան երկրների պարեկման կործանիչները՝ Ալուկսնեի շրջանում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման հայտարարված սպառնալիքից հետո: Այս մասին հաղորդում է LSM պետական հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով երկրի Ազգային զինված ուժերին:
«Ձեզ հայտնում ենք Լատվիայի օդային տարածքին հնարավոր սպառնալիքի մասին: Այս պահին ոչ մի հետագա գործողություն չի պահանջվում: Եթե իրավիճակը փոխվի, դուք կստանաք ծանուցում անհրաժեշտ միջոցների վերաբերյալ», - հավելել են գերատեսչությունում:
Լատվիայի Ազգային զինված ուժերի տվյալներով՝ տագնապը տևել է տեղական ժամանակով ժամը 04:59-ից մինչև 06:25-ը: Քաղաքացիներին հեռախոսով ծանուցում է ուղարկվել երկրի օդային տարածքում հնարավոր սպառնալիքի մասին:
Մայիսի 7-ին անօդաչու թռչող սարք է կործանվել Լատվիայի արևելյան Ռեզեկնե քաղաքի նավթաբազայի տարածքում, վնասվել է չորս նավթամբար: Նախնական տվյալների համաձայն՝ հանրապետություն կարող էին թռչել «ուկրաինական կողմից դեպի Ռուսաստան արձակված» անօդաչու թռչող սարքեր: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հայտնել են վեց անօդաչու թռչող սարքերից բաղկացած խմբի հայտնաբերման մասին՝ Լատվիայի օդային տարածքում այն ժամանակ, երբ Ուկրաինայի զինված ուժերը փորձում էին հարվածել Սանկտ Պետերբուրգի շրջանում քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների:



