![Լատվիայի վարչապետը հրաժարական է ներկայացնում](/imgs/posts/medium/2023/08/6251a39.jpeg)
Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշը հայտարարել է, որ հրաժարական է տալիս։ Հրաժարականի իր դիմումը նա երրի նախագահին է ներկայացնելու օգոստոսի 17-ին։
«Հինգշաբթի օրը հրաժարականի դիմումս կներկայացնեմ Լատվիայի նախագահին։ «Նոր միասնություն» կուսակցությանը կոչ եմ անում առաջադրել վարչապետի նոր թեկնածու»,- գրել է Կարինշը X (նախկիինում՝ Twitter)-ի իր միկրոբլոգում։
Delfi հարթակն էլ նշում է, որ Կրիշյանիս Կարինշն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լատվիայի զարգացման համար ուժեղ կառավարություն է անհրաժեշտ։
«Զարգացման համար պետությանն անհրաժեշտ է ունենալ ուժեղ և դինամիկ կառավարություն, որն ունակ կլինի բարդ որոշումներ կայացնել»,- ասել է նա։