Բալթիայի երկրները եւ Լեհաստանը չեն ընդունի ներգաղթյալների, որոնք ձգտում են այդ պետություններ ներթափանցել Բելառուսի տարածքից։ Այս մասին հայտարարել է Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիքսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է ԵՄ սահմաններին, չի կարելի մարդասիրական ճգնաժամ անվանել, քանի որ դա «սկզբնապես հիբրիդային օպերացիա էր»։
«Եթե դա լիներ ինչ-որ արեւմտյան պետության սահմանների մոտ, հնարավոր է, որ այդ պետությունը սահմանը փակեր։ Սակայն մենք դա չենք անի»,-ասել է Պաբրիքսը։
Նա նշել է, որ իրավիճակը լուրջ է, քանի որ Բելառուսի տարածքում գտնվում է 10-15 հազար ներգաղթյալ։ «Կարծում եմ՝ եթե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմի իրավիճակի սրման, ապա Եվրամիությունը ի նույնիսկ ՆԱՏՕ-ն կներգրավվեն»,-ասել է նա։



