Լատվիան կես տարով կերկարաձգի Բելառուսի հետ սա...

Լատվիայի կառավարությունը ևս կես տարով՝ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, կերկարաձգի ուժեղացված վերահսկողության ռեժիմը Բելառուսի հետ սահմանին: Այս մասին հաղորդել է Delfi գործակալությունը՝ վկայակոչելով որոշման նախագիծը:

Լատվիայի ներքին գործերի նախարարությունից նշել են, որ անօրինական ներգաղթի հարցը շարունակում է արդիական մնալ։

Գերատեսչության տվյալներով՝ 2025 թվականին լատվիացի սահմանապահներին հաջողվել է կանխել սահմանի անօրինական  հատման ավելի քան 11 հազար փորձ:

2023 թվականի օգոստոսին Լատվիայի նախարարների կաբինետը որոշում է ընդունել լատվիա-բելառուսական սահմանի պահպանության ուժեղացված ռեժիմ կիրառելու մասին: Բալթյան հանրապետության իշխանությունները բելառուսական կողմին մեղադրում են «ԵՄ-ի վրա միգրացիոն ճնշում ստեղծելու» մեջ,  իսկ Մինսկում Ռիգայի այդ պնդումները համարում են չապացուցված: