Լաթաքիայում պայթյունի հետևանքով զոհերի թիվն ա...

Սիրիայի հարավային Լաթաքիա քաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ 3 կին և 2 երեխա, ևս 14-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Արաբական Հանրապետության առողջապահության նախարարությունը։

«Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Բացառված չէ, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժածների թվում չորս երեխա կա։

Ավելի վաղ տեղի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել մետաղի ջարդոնի պահեստում չպայթած խոշոր տրամաչափի արկի պայթյունից։ Պահեստը գտնվել է Ալ-Ռամլ թաղամասի չորսհարկանի շենքի մոտ, որը փլուզվել է պայթյունի հետևանքով։