Լարսը փակ է բեռնատարների համար

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների համար փակ է։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը։

«Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը բաց է»,- ասվում է հաղորդագրությունում: