Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը մի քանի ժամով փակվել է բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Մինչև ժամը 17:00–ն Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու Մլետա-Գուդաուրի հատվածում արգելվում է բեռնատարների երթևեկությունը։ Ճանապարհը բաց է մյուս տրանսպորտային միջոցների համար։
Սահմանափակումները պայմանավորված են վերանորոգման աշխատանքներով։
Հիշեցնենք՝ Վրաստանում սկսվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու վնասված հատվածի վերանորոգումը։



