Լարսը բաց է

Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը բացվել է նաև բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար», – ասվում է ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրության մեջ։