
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդգծում է, որ եղանակային պայմանների վատթարացմանը զուգընթաց Վերին Լարսի անցակետում թողունակության խնդիրն ավելի կսրվի:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ նշելով, որ այս պահին Լարսում լուրջ դժվարություններ կան:
«Դժվարությունները կապված են նրա հետ, որ հայտնի դեպքերի պատճառով Ռուսաստանի համապատասխան ծառայությունները ստիպված են մեքենաները ստուգման ենթարկել շատ ավելի մանրակրկիտ և շատ ավելի երկար, ինչի հետևանքով հերթեր են գոյանում, այսինքն՝ թողունակությունը պակասում է»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ հայկական կողմը ռուս և վրացի գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ է: