Լարսում մոբիլիզացիոն կետ կստեղծվի

Առաջիկայում Վրաստան-Ռուսաստան սահմանի Վերին Լարսի անցակետում կստեղծվի զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կետ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հյուսիսային Օսիայի պաշտպանության նախարարությանը։

Ռուսաստանից հեռանալ ցանկացողներին հնարավորություն է տրվել վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետը ոտքով հատել, անցնել անձնագրային հսկողություն և մուտք գործել Վրաստան։