Ադրբեջանի Լաչինի շրջանում ականի վրա երկու զինվորական են պայթել։
Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի 20-ին Լաչինում ականի վրա պայթել է Ադրբեջանի ՊՆ զինծառայող Վուգար Սուլեյմանովը, իսկ օգոստոսի 21-ին՝ զինծառայող Հեյդար Գյուլմալիևը։ Նրանք ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ։
Կուբաթլիի զինվորական դատախազությունում հետաքննություն է ընթանում։



