ԿԸՀ-ն պատրաստվում է հերթական ընտրություններին...

ԿԸՀ-ն պատրաստվում է հերթական ընտրություններին: Ավելին՝ ԿԸՀ-ն, պատրաստվելով հերթական ընտրություններին, երբեք չի կարող բացառել արտահերթ ընտրությունը. դա ԿԸՀ տիրույթում չէ, դա քաղաքական հարց է: Այդ մասին, այսօր՝ հոկտեմբերի 29–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Կուսակցությունները կարող են շտաբի պետ նշանակել ընտրություոնների հաջորդ օրը: Կուսակցության ներքին կառուցակարգային որոշումները չեն կարող համապետական միջոցառման ակունքը լինել»,- նշեց նա՝ անդրադառնալով ՔՊ նախընտրական շտաբի ձևավորմանը: