Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել հունիսի 8-ին ժամը 12.00-18.00-ն, կամ հունիսի 9-ին ժամը 9.00-11.00-ն։
ԿԸՀ-ից հայտնում են, որ վերահաշվարկի դիմումներ կարող է ներկայացնել ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն, վստահված անձը, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը։
Նույն ժամկետներում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել նաև ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում՝ կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի, վստահված անձի, համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից։



