ԿԸՀ-ն արտահերթ նիստում Երևանի ավագանու անդամ...

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 16-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ ավագանու «Հանրապետություն» կուսակցության ընտրական  ցուցակից ընտրված Արտակ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

ԿԸՀ–ից հայտնում են, որ հանձնաժողովը հունիսի 20-ի արտահերթ նիստում լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրամադրել է «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լինա Հովհաննեսի Ղշյանին։