ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ անդամների ամենամյա ատեստա...

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 6-ն իրականացրել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ամենամյա պարտադիր ատեստավորման առաջին փուլը։

Առաջին փուլի շրջանակներում ներգրավված է եղել 27 ԸԸՀ։ Պարտադիր ատեստավորմանը մասնակցել է ԸԸՀ 169 անդամ, բացակայել է 14 անձ, 8-ը՝ անհարգելի, 6-ը՝ հարգելի պատճառներով։ Անցողիկ շեմը չի հաղթահարել 12 անձ, որոնց հնարավորություն է տրվելու մասնակցել կրկնակի ատեստավորման։

Լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին դիմում է ներկայացրել 6 անձ։

Դեկտեմբերի 3-ից 10-ը ԿԸՀ-ն իրականացնելու է ամենամյա պարտադիր ատեստավորման երկրորդ փուլը։ Այս փուլում ատեստավորման է ենթարկվելու 11 ԸԸՀ։

Դեկտեմբերի 10-ը 12-ն էլ ատեստավորման են ենթարկվելու առաջին փուլին չմասնակցած, ինչպես նաև անցողիկ շեմը չհաղթահարած անդամները։

Ատեստավորումը հանձնաժողովների անդամների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների ստուգումն է: