Ընտրության օրը՝ երեկոյան գրեցի «Ժողովուրդ ԿԸՀ-ի հեռարձակման լինքը կորա՞վ, սենց բան երբեք չի եղել»: Այս մասին գրել է 5-րդ ալիքի գլխավոր տնօրեն Հարություն Հարությունյանը.
Այդ պահից սկսած ԿԸՀ-ն միայն գրաֆիկներ էր տալիս ոչ օնլայն տարբերակով: Ինչո՞ւ: Հետագա օրերի զարգացումներից կարելի է ենթադրել , թե ինչ է տեղի ունեցել:
ԿՀԸ անդամներին տուն են ուղարկել ՝ քնելու, իսկ տվյալները մուտքագրողին հանձնարարել են «նկարել» : Եւ ամբողջ գիշեր լրատվամիջոցները տարախում էին այդ նկարչությունը : Պարզվում է «նկարիչը» ստացել է արձանագրությունները բայց տվյալները մուտքագրելուց գործել է ըստ ստացած հրահանգի:
Հիմա հասկացա՞ք ղժղժի արագ ասուլիսի իմաստը: Ահա այսպիսի բաց ու թափանցիկ եվրոպական ընրություններ ժող բաստիոնում»:



