94 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ կառավարության ղեկավար Նիկոլայ Ռիժկովը, իր Telegram ալիքում հայտնել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
«Մահացել է ապշեցուցիչ պայծառ մարդ՝ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը։ Դարաշրջանի մարդ։ Յուրահատուկ ճակատագրի տեր և եզակի մասշտաբի պետական գործիչ», – գրել է Մատվիենկոն։
Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը ծնվել է 1929 թվականի սեպտեմբերի 28-ին Դոնեցկի մարզում։ Ավարտել է Ուրալի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1985-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ։ 1991 թվականին մասնակցել է Ռուսաստանի առաջին նախագահական ընտրություններին, որում պարտվել է Բորիս Ելցինին։ Ընտրվել է II և III գումարումների Պետդումայի պատգամավոր։
2003-2023 թվականներին Ռիժկովը ներկայացնում էր Բելգորոդի մարզը Դաշնության խորհրդում և ամենատարեց սենատորն էր։ Անցյալ հոկտեմբերին նա վաղաժամկետ հրաժարական տվեց՝ բացատրելով իր որոշումը մեծ տարիքի պատճառով։
Նա 2008թ. դեկտեմբերին Սերժ Սարգսյանի որոշմամբ արժանացել էր ՀՀ ազգային հերոսի կոչմանը։



