
Ռուսաստանի Կուրսկի մարզի վրա իրականացված հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 7-ը՝ վիրավորվել։ Այս մասին Telegram-ում հայտնել է Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։
Նա հավելել է, որ վիրավորներից 5-ի վիճակը ծանր է։ Նրանց թվում կա երեխա։
Պաշտոնյան հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են խաղաղ բնակչության համար նախատեսված հատվածի, և որ մերձակայքում ռազմական օբյեկտներ չկան։
Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 86 ԱԹՍ Բրյանսկի, Տուլայի, Բելգորոդի, Օրյոլի, Մոսկվայի, Սմոլենսկի, Վորոնեժի և Ռյազանի մարզերում։