
Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից հայտնել են, որ Կավկազսկայա գյուղում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ է մղվել, տեղի նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։
Իշխանությունների տվյալներով՝ հրդեհն ընդգրկել է 20 քմ բազային տարածք։
«Բեկորների անկման պատճառով հրդեհ է բռնկվել գյուղի մոտ գտնվող նավթի պահեստում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ 30 հերթապահ մարդ տարհանվել է. Ձեռնարկության գործունեությունը դադարեցվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։