
Գրիգորյանների ընտանիքում Սերժ Սարգսյան անունը տալիս են մեծ հիացմունքով և հպարտությամբ։ Գնդապետ Գուրգեն Գրիգորյանը երեկ որդու՝ Նարեկի հետ հյուր է գնացել Արցախի հերոս, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ով եղել է իր Գերագույն գլխավոր հրամանատարը։
Նարեկը ծառայում է հայոց բանակում, կռվի մասնակից հերոս է։ Արձակուրդին նա շտապել է առաջինը տեսնել իր և հայրիկի կողմից շատ սիրելի Գերագույնին, ում հերոսությամբ ոգևորված ինքը մեկնել է ծառայության, 44 օր կռիվ տվել թշնամու դեմ։ Ժամկետային զինծառայող Նարեկի գլխավոր նպատակն է Արցախը տեսնել իր տարածքային ամբողջականությամբ և անկախ։Սերժ Սարգսյանը մեծ ուրախությամբ դիմավորել է հերոսին, միասին լուսանկարվել են, զրուցել։
Հանդիպան ավարտին հերոս Նարեկ Գրիգորյանն Արցախի հերոսի կողմից հուշանվեր է ստացել։