
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդհատեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ելույթը՝ ասելով. «Չեմ կարող թույլ տալ, որ էս կրկեսը շարունակվի: Մենք ունենք կանոնակարգ: Պետք է ելույթ ունենալ քննարկվող հարցի շրջանակներում, չշեղվել հարցի վերաբերյալ ելույթից»: Ավագանու անդամն արձագանքեց. «Կրկեսը չհասկացա: Կարծում եմ` շատ տգեղ ու տհաճ եք արտահայտվում, որն աններելի է` էդ աթոռը զբաղեցնողի համար»: