Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում Պուտինի ձերբա...

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան դեռևս քննարկում չի ունեցել Երևանի հետ՝ կապված Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների ճանաչման հետ։ Այդ մասին նա ասել է «Подъем» խմբագրությանը։

«Դեռ ոչ. մենք դա կքննարկենք մեր գործընկերների հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Այնուհետև, Հռոմի ստատուտը պետք է վավերացվի Հայաստանի խորհրդարանում։ Ավելի վաղ միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը երկրի միանալը Հռոմի ստատուտին բացատրել էր նրանով, որ ՄՔԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

Հիշեցնենք, որ Մարտի 17-ին Հաագայի ՄՔԴ-ի նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հարցերով նախագահի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային: