Կրեմլը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսզրույցում հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու մտադրության մասին։ Այս մասին, ura.news-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Վերջին խոսակցության ժամանակ այս թեման չի քննարկվել։ ՀԱՊԿ-ն անկախ, հասուն կազմակերպություն է: Դրա շրջանակում աշխատանքները շարունակվում են։ Հայաստանը չի հայտարարել այս կազմակերպությունից դուրս գալու իր մտադրության մասին»,- ասուլիսի ժամանակ նշել է Կրեմլի ներկայացուցիչը։