
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։
Կրեմլից հայտնում են, որ Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հոբելյանական միջոցառումներին՝ նվիրված Հաղթանակի 80-ամյակին։
Հաղորդվում է, որ շոշափվել են ռուս-հայկական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման որոշ հարցեր։