Պուտինը զանգահարել է Իրանի նախագահին Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ զրույցից հետո։ Մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ Ռիա Նովոստիի փոխանցմամբ։
Նա նշել է, որ Պուտինը ջանքեր է գործադրում Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը թուլացնելու համար։
Ավելի վաղ Կրեմլը հաղորդել է, որ ՌԴ նախագահը և Իսրայելի վարչապետը հեռախոսով քննարկել են Իրանի և Մերձավոր Արևելքի իրավիճակը:



