Կրեմլը հաստատել է Պուտինի մասնակցությունը Երև...

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Նախագահը կայցելի Հայաստան, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին»,- ասել է Պեսկովը լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում:

Ավելի վաղ հայտարարություն էր տարածել  ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը՝ մանրամասներ ներկայացնելով գագաթնաժողովի օրակարգի մասին: