Կրեմլը համաձայն է Թրամփի հետ, որ նա «ոչինչ չի...

Դոնալդ Թրամփն իր նախորդ նախագահական ժամկետում իսկապես շատ բան է արել Ռուսաստանի դեմ, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա այսպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահի խոսքերը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։ Իր ելույթներից մեկում Թրամփը հերքել է «ռուսամետ» դիրքորոշման մասին մեղադրանքները եւ նշել, որ ինքը Ռուսաստանին «վշտից բացի ոչինչ չի տվել»։ Թրամփը հիշեցրել է, որ իր օրոք պատժամիջոցներ են սահմանվել Մոսկվայի դեմ, իսկ Javelin հրթիռային համակարգերը մատակարարվել են Կիեւ։ «Իսկապես, բոլորը լավ են հիշում, որ Թրամփի նախորդ նախագահական ժամկետում բազմաթիվ պատժամիջոցներ են մտցվել եւ սկսվել են զենքի մատակարարումներն Ուկրաինա։ Դա իսկապես եղել է։ Այս առումով մենք կարող ենք միայն համաձայնել»,- նշել է Պեսկովը։