Կրեմլը դարձյալ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն կիրականացնեն միայն ռուս խաղաղապահ ուժերը, հայտնում է РИА Новости-ի տելեգրամյան ալիքը:
Նշվում է, որ Կրեմլում ենթադրում են, որ Թուրքիայի այսօրվա հերթական հայտարարությունը, թե երկիրը մասնակցելու է Ղարաբաղում խաղաղախպահ առաքելությանը, կապված է խնդիրը տարբեր կերպ հասկանալու հետ:
«Թուրք խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում հնարավոր չէ առանց Երևանի և Բաքվի համաձայնության, սակայն նման հարց չի քննարկվել»,- ասել է լրագրողներին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:



