Կրեմլը ցնցված է նախկին նախարար Ռոման Ստարովոյ...

Մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինին անմիջապես տեղեկացրել են նախկին տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտի մահվան մասին: Այս իրադարձությունը ցնցող է, ընդգծել է Պեսկովը, հաղորդում է Կոմերսանտը:

«Հետաքննություն է ընթանում և ըստ էության, այս հետաքննությունը կոչված է պատասխանելու բոլոր հարցերին: Քանի դեռ այն շարունակվում է, կարելի է ենթադրություններ անել, բայց դա, հավանաբար, ավելի շուտ կանեն լրատվամիջոցների ներկայացուցիչները, քաղաքագետները... բայց դա անելը մեր շահերից չի բխում», - ասել է Պեսկովը ճեպազրույցի ժամանակ:

Հուլիսի 7-ին նախագահ Վլադիմիր Պուտինը Ռոման Ստարովոյտին ազատել է տրանսպորտի նախարարի պաշտոնից: Մի քանի ժամ անց նախկին նախարարի մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի մարզի Օդինցովոյում: Նրա կողքին եղել է պարգևատրման ատրճանակ: Ռուսաստանի քննչական կոմիտեն ինքնասպանությունը նշել է որպես նրա մահվան հիմնական վարկած: