Կրեմլում Զելենսկու հայտարարությունը Պուտինի հ...

Ինչպես հետեւում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի մեկնաբանությունից, Ուկրաինայի նախագահի հայտարարությանը հակասում է Ուկրաինայում նման բանակցություններ վարելու պաշտոնական արգելքը։ Միաժամանակ Պեսկովն ավելացրել է, որ ռուսական կողմը պատրաստ է բանակցությունների՝ չնայած այն բանին, որ Կրեմլը Զելենսկուն օրինական ղեկավար չի համարում։ «Մենք պետք է լիովին տեղյակ լինենք, թե ինչ է կատարվում։ Մեր վերլուծությունը, որը բազմիցս հնչեցրել է նախագահ Պուտինը, հուշում է, որ պարոն Զելենսկին դե յուրե մեծ խնդիրներ ունի լեգիտիմության առումով, բայց, չնայած դրան, ռուսական կողմը բաց է մնում բանակցությունների համար»,- մամուլի քարտուղարի խոսքերը մեջբերել է «Ինտերֆաքսը»։   Ուկրաինան արգելք է դրել Պուտինի հետ ուղիղ բանակցությունների համար 2022թ. աշնանը, երբ Ռուսաստանը Սահմանադրությամբ ամրագրեց Ուկրաինայի չորս շրջանների անեքսիան։ Ուկրաինայի օրենսդրությունն արգելում է նաեւ ընտրությունների անցկացումը, երբ երկիրը գտնվում է ռազմական դրության մեջ։ Նախօրեին Վլադիմիր Զելենսկին բրիտանացի լրագրող Փիրս Մորգանի հարցազրույցում ասել էր, որ պատրաստ է Վլադիմիր Պուտինի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, եթե դա խաղաղություն բերի։ Նա նաեւ ավելացրել է, որ իր վերաբերմունքն այս դեպքում Ռուսաստանի ղեկավարի նկատմամբ նշանակություն չունի։ «Ես նրան թշնամի եմ համարում եւ, անկեղծ ասած, կարծում եմ, որ նա նէլ ինձ է թշնամի համարում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։