ուսաստանը կշարունակի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) թեմայով Հայաստանի հետ երկխոսությունը:Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը Հայաստանի օրակարգից դուրս չի եկել:
«Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ն անդամ երկրների շրջանում հեղինակություն ունի, ցույց է տալիս իր արդյունավետությունը տարբեր իրավիճակներում: Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, ապա մենք կշարունակենք երկխոսությունը մեր հայ ընկերների հետ։ Մենք նրանց հետ կխոսենք նաև ՀԱՊԿ-ի գործունեությանը մեր հետագա մասնակցության թեմայով», - Կրեմլի խոսնակի խոսքերն է մեջբերում Газета պարբերականը։
Պեսկովը հավելել է, որ ՀԱՊԿ-ն ունի հետագա զարգացման ներուժ։