![Կրեմլում չեն հաստատել, որ Սի Ծինփինը Պուտինին...](/imgs/posts/medium/2023/07/d724a25.jpeg)
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի հաստատել տեղեկություններն այն մասին, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին միջուկային զենք չկիրառելու մասին զգուշացում է արել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ո՛չ, ես չեմ կարող դա հաստատել։ Ես միայն կարող եմ ասել, որ Մոսկվա Ծինփինի այցի արդյունքների մասին բավական շատ տեղեկություն է տրամադրվել, եղել են հայտարարություններ մամուլի համար, բանակցությունների էությունը հստակ շարադրված է եղել հայտարարության արդյունքներով ընդունված փաստաթղթերում։ Իսկ մնացածը հորինվածք է»,-ասել է Պեսկովը։
Financial Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր, թե, իբր, պետությունների ղեկավարների միջեւ այս թեմայի շուրջ զրույցը տեղի է ունեցել 2023 թվականի մարտին Մոսկվա ՉԺՀ առաջնորդի այցի ժամանակ։