Կրեմլում ակնկալում են, որ Փաշինյանը տեսակապով...

Կրեմլում ակնկալում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ին տեսակապով կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Առավոտյան Փաշինյանը հայտնել է, որ քովիդի ախտորոշման պատճառով չի մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում կկայացնի մինչև օրվա վերջ: