Կրեմլն ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշմանը՝ չմասնակցել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, քանի որ հասկանում է, որ պետությունների ղեկավարները խիտ գրաֆիկ ունեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի խոսնակին հարց են ուղղել՝ արդյոք Ալիևի բացակայությունը ԱՊՀ գագաթնաժողովից անակնկալ էր։
«Մենք լիովին ըմբռնումով ենք մոտենում։ Իսկապես, բոլոր պետությունների ղեկավարներն ունեն շատ լարված գրաֆիկ, հատկապես դեկտեմբերին՝ Նոր տարվա նախաշեմին», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով:



