Կրեմլն Իրանում և Մերձավոր Արևելքում տիրող իրա...

Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր հակառակ ուղղություններով. ուկրաինական կարգավորումն անհնար է առանց եվրոպական անվտանգության լայն քննարկման։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը։

Ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ ջանքերը նա գնահատում է Ռուսաստանի շահերին համապատասխանող։ «Ռուսաստանը հետաքրքրված է Ուկրաինայի շուրջ բանակցություններով և բաց է մնում այս գործընթացի համար»,- նշել է նա։

Ըստ Պեսկովի՝ Կրեմլն Իրանում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը գնահատում է որպես լարված։

Նա հավելել է, որ Վլադիմիր Պուտինը ջանքեր է գործադրում Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը թուլացնելու համար։