
Կրեմլն ակնկալում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը Ռուսաստանին կտեղեկացնեն Ուկրաինայի հետ նախօրեին կայացած բանակցությունների մանրամասները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ելնում ենք նրանից, որ, ինչպես երեկ Ջիդդաում ասվեց, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և օգնական Վալցը մոտ օրերս տարբեր ուղիներով մեզ կտեղեկացնեն տեղի ունեցած բանակցությունների մանրամասների և ձեռք բերված փոխըմբռնումների մասին»,- ասել է Կրեմլի խոսնակը։