Կրեմլն ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱ...

Կրեմլն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը չի կարողացել մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին, քովիդի դրական թեստի պատճառով, կմասնակցի ԵԱՏՄ գագաթաժողովին տեսակապով։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնել է ՏԱՍՍ-ը։ 

«Մենք հուսով ենք, որ արդեն վաղը, իսկ վաղը լինելու է ԵԱՏՄ գագաթաժողովով նախատեսված մասը, նա կկարողանա մասնակցել տեսակապով»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։