Կրասնոյարսկի թիվ 153 դպրոցում ութերորդ դասարանի աշակերտուհին իր հետ բենզինով շիշ է բերել, ապա որոշել է հրդեհել դասասենյակն ու համադասարանցուն։
Դպրոցում տեղի ունեցած հրկիզման հետևանքով տուժել է հինգ երեխա։ Մեկ երեխա հոսպիտալացվել է ծանր վիճակում՝ մարմնի 40% այրվածքներով, երկուսին տեղափոխել են 15% այրվածքներով, ևս երկուսը ստացել են գանգուղեղային վնասվածքներ։ Տուժել է նաև ուսուցիչը, հայտնում են Shot և Mash տելեգրամյան ալիքները։
Դպրոցականն արդեն ձերբակալված է։ Նրա ուսապարկում հայտնաբերվել է մուրճ, որով նա հարվածել է երեխաներին` հրկիզումից հետո։
Ինչպես հաղորդվում է, աղջկան թիրախավորել և ծաղրել են ավելորդ քաշի պատճառով։ Հարձակումից առաջ նա իր մտադրությունների մասին գրել է դպրոցական չատում։ Այնտեղ նա նաև հարցում է անցկացրել, թե ուսուցիչներից ում վրա հարձակվի։ Սակայն դպրոցում ոչ ոք նշանակություն չի տվել նրա հաղորդագրություններին։



