Կրակում են նաեւ Տավուշում․ Հրապարակ

Հրապարակը գրում է․

«Մենք լուրեր ստացանք, որ կրակում են նաեւ Տավուշում:

«Հրապարակի» հետ զրույցում Բերդի համայնքապետ Աստղիկ Հակոբյանը նշեց, որ հակառակորդը քիչ առաջ Բերդի ուղղությամբ կրակ է բացել: Համայնքապետի խոսքով` կրակել են Պառավաքար գյուղի ուղղությամբ: Այլ մանրամասներ Աստղիկ Հակոբյանը չհայտնեց:

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց կողմերում դեռ կրակոց չի հնչել, սակայն զգոն են։ Մենք տեղեկացանք, որ սահմանի ամբողջ երկայնքով թիվ 1 տագնապի վիճակ է հայտարարվել եւ ՀՀ զինված ուժերը բերվել են համար 1 պատրաստության, որ արագ արձագանքեն թշնամու սադրանքներին»: