Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արատակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:15-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում:
Մինչև բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Ալբերտ Սեպյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Կրծքավանդակի հրազենային, կրծքավանդակի կտրած-ծակած, բազկի կտրած» վերք, և 26-ամյա Բաբկեն Մաթևոսյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «Կրծքավանդակի հետին պատի կտրած - ծակած» վերք ախտորոշմամբ:
Ոստիկաններն ու պարեկները հիվանդանոցի բակում հայտնաբերել են Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի մեջ հայտնաբերել են արնանման հետքեր, և ըստ ստացված օպերատիվ տվյալների, նշված ավտոմեքենայով են վիրավորները տեղափոխվել հիվանդանոց:
Այս պահին ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ որտեղ է տեղի ունեցել հանցագործությունը, և որտեղ են նշված անձինք վիրավորվել:
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: