Կրակոցներ՝ Արմավիրի մարզի Շահումյան գյուղում

Այսօր՝ փետրվարի 15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան գյուղում մի խումբ երիտասարդներ զենքի նմանվող առարկայով կրակոցներ են արձակում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Գյուղ են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր տեղում հայտնաբերում են նույն գյուղի բնակիչներ 33-ամյա Արամ Մ.-ին և 27-ամյա Վահագ Խ.-ին:

Ոստիկանները այն պահին են հասել գյուղ, երբ նշված անձինք իրենց մի քանի ընկերների հետ հրացանից կրակոցներ էին արձակում տարբեր ուղղություններով:

Ոստիկանները նշված անձանց ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Պարզվել է, որ Արամ Մ.-ն նշված հրացանը գնել է օրեր առաջ՝ էջմիածին քաղաքի որսորդական խանութից, սակայն՝ առանց համապատասխան թույլտվության:

Կայքի հետ զրույցում կրակողներից մեկն ասել է, որ իրենք կրակում էին ճնճղուկների վրա, քանի որ իրենց ցորենը ճնճղուկներն ուտում են: