Կրակել են Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան ծ...

Այս տարվա հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը անհայտ անձինք կրակել են  Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենայի վրա։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Այդ կապակցությամբ հոկտեմբերի 12-ին ԱԳՆ է կանչվել Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը, տեղի ունեցածի կապակցությամբ արտահայտվել է լուրջ մտահոգություն և դժգոհություն, և Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության անվտանգությունն ապահովելու պահանջ է ներկայացվել։