Կրակել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ա...

Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:  

արդեն տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ թաղապետարանի շենքի 2-րդ հարկի եվրոպատուհանների վրա կա կրակոցի մոտ 7 հետք:

Տարածքը պարեկ Մելիք Մելոյանն ու կրսեր պարեկ Ազատ Սահակյանը սահմանազատել են:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

7bf53927ab10cb5eb424fabbb64d8e1f_1708411884